img +374 10 341 774
info@pog.am
img Հայաստան, 0078, Երևան, Մարգարյան փող., 6/2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
  • Հետևեք մեզ :
Ֆիզիկական ակտիվությունը հղիության ընթացքում
10th Nov

2015

Ֆիզիկական ակտիվությունը հղիության ընթացքում

Ինչո՞ւ է կարևոր ֆիզիկական վարժությունների կատարումը հղիության ընթացքում
Կանոնավոր ֆիզիկական վարժությունները բարենպաստ ազդեցություն են ոնենում հղի կնոջ օրգանիզմի վրա, բարձրացնում են տրամադրությունը, կանխում զիրանալը, ինչպես նաև մեղմում են հղիության ընթացքում հանդիպող որոշ անհարմարություններ, օրինակ փորկապությունը, մեջքի ցավը, հոգնածությունը և երակների լայնացումը։ Հղիության ընթացքում մարզված կանայք նաև ավելի հեշտ են տանում ծննդաբերական ճիգերը և ծննդաբերությունը։

Արդյո՞ք բոլոր հղիներին ցուցված Է կատարել ֆիզիկական վարժությունն
Խորհրդակցեք բժշկի հետ նախքան ֆիզիկական վարժություններ սկսելը։ Եթե Դուք ունեք առողջական խնդիրներ, ինչպիսիք են ասթման, սրտի հիվանդությունները, շաքարախտը, հավանաբար բժիշկը Ձեզ խորհուրդ չի տա կատարել ֆիզիկական վարժություններ: Վարժությունները կարող են նաև լինել վտանգավոր, եթե Դուք ունեք.

  • հեշտոցային արյունահոսություն
  • առաջադիր ընկերք
  • սպառնացող վիժում
  • նախկինում վաղաժամ ծննդաբերություն
  • արգանդի վզիկի թուլություն։

Ինչպե՞ս սկսել վարժությունները
Եթե Դուք միշտ մարզվել եք, ապա հղիության ընթացքում դա հեշտ Է շարունակել: Եթե նախկինում վարժություններ չեք կատարել, ապա պետք Է աստիճանաբար սկսել դրանց կատարումը։ Սկզբից սկսեք օրական 5 րոպե տևողությամբ մարզանքներից, ապա 10, 15 րոպե մինչև հասցնեք օրական 30 րոպեի։
Վարժությունները չպետք Է ծանրաբեռնեն Ձեր օրգանիզմը։ Ձեզ մի ստիպեք մարզվել այնքան մինչև որ շնչակտուր լինեք։ Մարզանքը Ձեզ պետք Է հաճույք պատճառի։
Խուսափեք այնպիսի վարժություններից, որոնք մեծացնում են ընկնելու վտանգն ու վնասվածքների հավանականությունը։ Հղիության 3-րդ ամսից հետո խուսափեք մեջքի վրա պառկած վարժություններ կատարելուց։ Եթե եղանակը շոգ Է. Աշխատեք վարժությունները կատարել վաղ առավոտյան կամ երեկոյան։ Առատորեն հեղուկ խմեք ջրազրկումից խուսափելու համար։

Տարածել :