img +374 10 341 774
info@pog.am
img Հայաստան, 0078, Երևան, Մարգարյան փող., 6/2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
  • Հետևեք մեզ :
Ակամա բնածին ռեֆլեքսները և նորածնի վարքագիծը
27th Sep

2016

Ակամա բնածին ռեֆլեքսները և նորածնի վարքագիծը

Շատ ծնողներ զարմանում են, որ երեխան կյանքի առաջին օրերին ամեն ինչ կարող է անել: Ճիշտ է, այսպես կոչված, պարզունակ ռեֆլեքսների մի մասը գիտնականները համարում են մարդկության զարգացման անցած փուլերի հետսերում, բայց դրանցից մի քանիսն ունեն կենսական նշանակություն: Օրինակ ծծելու և բռնելու ռեֆլեքսները ծառայում են սնվելու և փոքրիկի օրգանիզմը պաշտպանելու նպատակին: Ռեֆլեքսը մկանի կամ մկանների խմբի ակամա հակազդումն է արտաքին գրգռիչներին:

Ակամա բնածին ռեֆլեքսները և նորածնի վարքագիծը

  • Երեխան պառկում է փորի վրա, գլուխը կողքի է թեքում, որպեսզի կարողանա շնչել: Դա կենսականորեն անհրաժեշտ շարժում է և պահպանվում է ողջ կյանքի ընթացքում:
    Երբ մատը ծայրով դիպչում է փոքրիկի թշիկին, նա բնազդաբար թեքում է գլուխը և բացում բերանը (փնտրելու ռեֆլեքս): Այդպիսով նա ուտելու աղբյուր է փնտրում:
  • Առաջին կերակրման ժամանակ մայրը նկատում է, թե որքան է զարգացած երեխայի ծծելու ռեֆլեքսը: Երեխան սկսում է ուժգին ծծել, երբ պտուկը կամ նույնիսկ մոր մատը բերանում է:
    Նորածինները կարողանում են կուլ տալ (կլման ռեֆլեքս) և դրա շնորհիվ անմիջապես ծծում են առաջին կաթը՝ խեժը:
  • Երբ փոքրիկին բարձրացնում են այնպես, որ ներբանները ներքևում լինեն, նա ինքնաբերաբար սկսում է «քայլել» (փախչելու ռեֆլեքս): Այդ ռեֆլեքսն անցնում է 3-6 շաբաթ հետո:
  • Բռնելու ռեֆլեքսը կենսաբանական զարմանալի, բացառիկ երևույթ է: Երբ փոքրիկի ձեռքի ներսի մասին դիպչեն մատով կամ որևէ այլ առարկայով, նա բռուցքը կփակի այնպես ուժեղ, որ նույնիսկ կարելի է նրան մի փոքր բարձրացնել: Բռնելու ռեֆլեքսը օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է:
  • Փոքրիկի ներբանները նույնպես ունեն բռնելու ռեֆլեքս: Երբ սեղմում են նրա ներբանը, նա ոտքի մատները բացում է և այդ վիճակում պահում այնքան ժամանակ քանի դեռ կա այդ ազդեցությունը: Երբ նա քայլել սովորի, այդ ռեֆլեքսը կանցնի:
  • Բոլոր նորածիններն ունեն սողալու ռեֆլեքս: Փորիկի վրա պառկած երեխան շարժում է ոտքերը, երբեմն էլ առաջ շարժվում:
Տարածել :