img +374 10 341 774
info@pog.am
img Հայաստան, 0078, Երևան, Մարգարյան փող., 6/2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
  • Հետևեք մեզ :
Սովորական հեքիաթը կարող է լինել մանկական հոգեթերապիայի ձև
13th May

2016

Սովորական հեքիաթը կարող է լինել մանկական հոգեթերապիայի ձև
21-րդ դարը սովորեցնում է ծնողներին երեխաների դաստիարակությունը ուղղել գիտակցության զարգացման, ճանաչողական և կամային գործընթացների վրա: Բայց թե՛ մեծահասակների, թե՛ փոքրահասակների ներքին աշխարհում կա ենթագիտակցություն, հուզմունքներ ու զգացմունքներ` ներքին աշխարհի այն մասը, որ հաճախ դառնում է նյարդային ճգնաժամերի, դեպրեսիաների և անքնության պատճառ նույնիսկ մեծահասակների մոտ:
Օրինակ, Հնդկաստանում, որտեղ գոյություն ունի մարդու ներքին հոգեկան աշխարհի հանդեպ ուշադրության հնագույն ավանդույթ, հեքիաթը կիրառվում է որպես հոգեթերապևտիկ միջոց: Ներթափանցելով հեքիաթային աշխարհ` երեխան թափանցում է սեփական հոգու խորքերը և հեքիաթի միջոցով սկսում է կարգավորել այն:
Մինչև գրառվելը, հեքիաթը միլիոնավոր անգամ պատմվել է, և անէական բաները կորել են, մնացել է միայն ամենագլխավորը, ինչը դարձրել է հեքիաթը մարդկային իմաստության գոհար: Երեխաները շնչավորում են բնության երևույթները, կենդանիներին և բույսերին, այս պատճառով հեշտությամբ են հասկանում հեքիաթների լեզուն: Հեքիաթի հերոսները պարզ և տիպիկ են, հեքիաթում միշտ բարին հաղթում է չարին, բարոյական հասկացությունները փոխանցվում են հասկանալի կերպով:
Երեխան կարող է լսել հեքիաթը սկավառակով, դիտել հեռուստատեսությամբ, բայց ամենալավ տարբերակը երեխային նայելով պատմելն է, նրա հարցերին պատասխանելը: Այս կերպ կարող եք նկատել, թե անձնային աճի որ աստիճանը չի կարողանում երեխան հաղթահարել: Այդ դեպքում կարող եք պատմել համապատասխան հեքիաթ կամ նրա ամենասիրելի հեքիաթը:
Տարածել :