Բուժաշխատողների ընդհանուր թիվը 345 է՝ 85 բժիշկ և 120 միջին բուժաշխատող:
ՎԱՊՄԳՀԻ-ի աշխատակիցների կողմից գրվել են մայրենի լեզվով հրատարակված բոլոր դասագրքերը, մենագրություններն ու ուղեցույցները, մշակվել է Վերարտադրողական առողջություն օրենքը և Վերարտադրողական առողջության բարելավման ազգային ծրագիրը, բազմաթիվ նորմատիվ փաստաթղթեր և ծրագրեր:
Ինստտուտը Երևանի պետական բժշկական համալսարանի հիմնական բազան է, որտեղ ուսանում են ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրյա ուսանողներ /Հնդկաստան, Իրան, Վրաստան, Սիրիա, Լիբանան, Ռուսաստանի Դաշնություն և այլն/, ստանալով նախա- և հետդիպլոմային կրթություն:
Կենտրոնում իրականացվում են հղիության ընթացքում պտղի զարգացման ուսումնասիրության նոր , ինչպես նաև աճի դանդաղման և ներարգանդային կյանքում պտղի զարգացման հիվանդությունների ժամանակակից ախտորոշման և բուժման մեթոդները:
Կենտրոնը հագեցած է նախածննդյան շրջանում ախտորոշման ժամանակակից մեթոդներով և հնարավորություններով՝ պտղի աճի զարգացման դինամիկան , սրտի աշխատանքը կարդիոտախոգրամմայի և դոպլերոֆլյուսոմետրիայի օգնությամբ ստուգելու համար:
Իրականացվում է հետազոտում վերարտադրողական օրգանների նախաքաղցկեղային հիվանդությունների վաղ ախտորոշման համար:
Սերմնավորման և բեղնավորման բաժանմունքը հագեցած է նոր սերնդի ժամանակակից սարքավորումներով և նոր տեխնոլոգիաներով ախտորոշման համար: Արհեստական բեղմնավորումը կատարվում է արտերկրի փորձված մասնագետների հետ համատեղ:
Հատուկ նորագույն սարքավորումների օգնությամբ հետազոտվում և բուժվում են անպտղությամբ տառապող զույգերը:
Բոլոր տեսակի գինեկոլոգիական հիվանդությունների՝ տարբեր վիրուսների, իջվածքների, ինչպես նաև անպտղությամբ տառապողների բուժումը կատարվում է ժամանակակից մեթոդներով: Ինստիտուտում պարբերաբար աշխատում են արտերկրից հրավիրված մասնագետներ՝ Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա:
Ամենաարդիականը լապարաոկոպիկ մեթոդի կիրառումն է ինստիտուտում:
Նորագույն խնամք է ցուցաբերվում նորածիններին: Հատուկ ուշադրության են արժանի անհաս նորածինների հսկողությունը, տարբեր տեսակի հիվանդությունների սկրինինգները և ռետինոպատիաների բուժումը՝ նոր ներդրված լազերային մեթոդի օգնությամբ:
Ցածր և բարձր ռիսկի խմբի հղիների և ծննդաբերությունների վարումն իրականացվում է առողջապահության համաշխարհային կազմակերպության նոր մոտեցումներով. բուժումն իրականացվում է ապացուցողական բժշկությունը պերինատոլոգիայում սկզբունքով: