img +374 10 341 774
info@pog.am
img Հայաստան, 0078, Երևան, Մարգարյան փող., 6/2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
  • Հետևեք մեզ :
3 անփոխարինելի սննդամթերք հղի կնոջ սննդակարգում
25th Jan

2016

3 անփոխարինելի սննդամթերք հղի կնոջ սննդակարգում

Ինչպե՞ս սնվել հղիության ժամանակ: Ո՞ր մթերքներն են կանխում պտղի զարգացման համար վտանգավոր խանգարումները: Որքա՞ն պետք է ուտել այդ մթերքներից:

Ոչ ճիշտ սննդակարգը կարող է հանգեցնել.

  1. այտուցների, սրտխառնոցի առաջացման,
  2. զարկերակային ճնշման բարձրացման,
  3. արյան շրջանառության խախտման և այլն:

Ահա այն երեք մթերքները, որոնք կկանխեն վերոնաշյալ երևույթների առաջացումը, քանի որ դրանք անփոխարելի են ապագա մայրիկի համար:


myaso-krolika1. Ճագարի միս

Ճագարի միսն անփոխարինելի է, քանզի պարունակում է ավելի շատ սպիտակուց (21,5 %), քան թռչնամիսը կամ տավարի միսը:

Սպիտակուցի գործառույթներն են՝

Կառուցողական գործառույթ
Սպիտակուցը  նոր բջիջներ ստեղծելու հիանալի միջոց է:

Էներգետիկ գործառույթ
Սպիտակուցներն օրգանիզմին հաղորդում են էներգիայի պաշարներ:

Փոխադրող գործառույթ
Սպիտակուցներն օրգանիզմին փոխանցում են սննդարար նյութեր:

Հարկ է նշել, որ ճագարի մսում պարունակվում է չափազանց քիչ խոլեստերին, այն նաև հիպոալերգիկ է: Անհրաժեշտ է օգտագործել օրական 100 գրամ ճագարի միս:

tvorog-4
2. Կաթնաշոռ

Կաթնաշոռը կալցիումի աղբյուր է, որն էլ ոսկրային հյուսվածքի ձևավորման ամենակարևոր տարրն է: Հղի կնոջ օրգանիզմում կալցիումի պակասը կարող է հանգեցնել.

– Ապագա երեխայի ոսկորների ձևավորման խանգարումների,
– Հղի կնոջ մոտ օստեոպորոզի առաջացման:

Կալցիումի սովորական չափաբաժնի փոխարեն, հղի կինը պետք է ստանա երկու անգամ ավելի շատ կալցիում: Օրական100-150 գրամ կաթնաշոռը լիովին բավարար է:

Կարևոր է իմանալ, որ կմախքի ոսկորներից բացի, մարդու օրգանիզմում կան նաև լսողական ոսկորներ, որոնց շնորհիվ մարդը լսում է: Եթե հղիության առաջին երեք ամսիներին հղի կինն ունեցել է կալցիումի անբավարարություն, ապա հավանականություն կա, որ երեխան կարող է խուլ ծնվել:


c6baa86712eda90e953daa7dcfdda775
3. Բրոկոլի

Բրոկոլիի ամենագլխավոր արժեքը վիտամիններն են: Բրոկոլին B9 վիտամինի կամ ֆոլաթթվի աղբյուր է, որը հատկապես կարևոր է պտղի ձևավորման վաղ փուլերում, երբ ձևավորվում է նյարդային հյուսվածքը: B9 վիտամինը իրենից ենթադրում է սնուցում և թթվածին: Սակայն, որ ամենակարևորն է՝ ֆոլաթթուն անհրաժեշտ է թթվածնի փոխանակման համար պատասխանատու էրիթրոցիտների հասունացման համար: Անհրաժեշտ է օգտագործել օրական ամենաքիչը 600 գրամ բրոկոլի:

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am

Տարածել :